Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի,«Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 02.06.2016 թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով 12․05․2026 թվականի թիվ 2655 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով քաղաքացի Տիգրան Սարգսի Սիմոնյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Տալ թույլտվություն առ այն, որ Տիգրան Սարգսի Սիմոնյանը իր հոգեզավակ Սարիկ Արկադիի Մելքոնյանի /ծնված 26․06․2015թ./ անունից, համաձայն 12․05․2026 թվականի թիվ 2655 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ վերջինիս պատկանող ժառանգական գույքը, այն է՝ Բուլդոզեր S-170-01 մակնիշի 9066SL պետական գրանցման համարանիշով ավտոմեքենան, ՀՀ ՆԳՆ Արարատի մարզի ՀՔԲ-ում գրանցի և հաշվառի իր անվամբ։
2. Տալ թույլտվություն առ այն, որ Տիգրան Սարգսի Սիմոնյանը իր հոգեզավակ Սարիկ Արկադիի Մելքոնյանի/ծնված 26․06․2015թ./ անունից օտարի/վաճառի/ վերջինիս պատկանող վերոգրյալ ժառանգական գույքը։