Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Մարինե Մերուժանի Աբրահամյանի դիմումը՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Կայարանի 2-րդ փողոց, 16 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան դրա զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,33300հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը, սակայն չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փոստաթղթերը և հողհատկացման հիքերը, ինչպես նաև հաշվի առնելով որ հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացի Մարինե Մերուժանի Աբրահամյանի (ծնված 29.05.1959թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, քաղաք Արարատ,Կայարանի 2-րդ փողոց,16 տուն հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների /կառուցված 1958,1976,1992թ-ին/ և դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված 0.33300հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված կից հատակագծի:
2.Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք քաղաք Արարատ, Կայարանի 2-րդ փողոց, 16 բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝03011GHNHBPB):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: