Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի  գյուղ Ուրցալանջ   բնակավայրում   գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-094-0135-0004 ծածկագիրը կրող 0,113 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայրը ենթակա  է  մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.  
ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ   Է`  
1.     Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ  համայնքի վարչական տարածքի գյուղ Ուրցալանջ բնակավայրում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-094-0135-0004 ծածկագիրը կրող գյուղատնտեսական  նշանակության   0,113 հա մակերեսով  արոտավայրը:
2.    Նշված  հողատարածքի   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել 10000    (տաս հազար)  ՀՀ դրամ,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000ՀՀ դրամ,  մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%չափով:
3.    Համայնքի  ղեկավարին՝  մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան: