|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 ապրիլի 2026 թվականի N 0444-Ա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՐԻԶԱՎՈՐ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՅԼ ԲԱԶՄԱՄՅԱ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2023թվականի փետրվարի 14-ի՝ «Արարատ համայնքում բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի, բազմամյա տնկարկների և այլ բազմամյա հողատեսքերի վրա նոր հիմնված երիտասարդ խաղողի և պտղատու այգիներին արտոնություն սահմանելու մասին» թիվ 28 որոշումը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը և Արարատ համայնքի բնակչի դիմումը՝
Որոշում եմ՝
- Արարատի մարզի Արարատ համայնքի՝ գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-015-0401-0011 ծածկագիրը կրող՝ Աբել Սամվելյանին սեփականության իրավունքով պատկանող 0.9619հա կորիզավոր հողատեսքը այլ բազմամայա /թութ/ հողատեսքի փոփոխելու:
- Վերոհիշյալ հողամասին տրամադրել հարկային արտոնություն 5 /հինգ/ տարի ժամկետով:
- Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|