ԱՐԱՐԱՏ Արարատ համայնքի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման նպատակով 04.08.2021թ.-ին կնքված «ՀՀ ԱՄԱՔ-ԲՄԱՇՁԲ-21/03» գնման պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող թիվ 3 համաձայնագրով սուբվենցիոն ծրագրի շրջանակում կատարվող Արարատի քաղաքային զբոսայգու կապիտալ վերակառուցման աշխատանքների դիմաց վճարման անհրաժեշտությունից ելնելով.
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5րդ, 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով.
|
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել Արարատ համայնքի 2021թ. բյուջեի եկամտային և ծախսային մասերի հետևյալ փոփոխությունները.
1. Ավելացնել բյուջեի եկամտային մասը Համայնքային բյուջեի ընդհանուր եկամուտները 30667,1 հազ.դրամով պետական բյուջեից 38.01.00 «Համայնքներին տրամադրվող սուբվենցիա» ծրագրով: Նույն թվում ավելացնել համայնքային բյուջեի եկամուտները 30667,1 հազ. դրամով, սահմանելով վերջինիս եկամուտները 958123,63 դրամ:
2. Ավելացնել բյուջեի ծախսային մասը
0861.55 «Հանգիստ մշակույթ և կրոն» ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների
կապիտալ վերանորոգում» հոդվածը 30667,1 դրամ, սահմանելով հոդվածի
պլանը 106667,1 դրամ:
3. Սահմանել համայնքային բյուջեի ընդհանուր ծախսային պլանը 958123,63 հազ.դրամ: