Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Հայրապետի Օրդաքյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0.0020 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ավտոտնակի կառուցման համար տրամադրված 03-002-0015-0051 կադաստրային ծածկագիրը կրող հողամասը իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Քաղաքացի՝ Սամվել Հայրապետի Օրդաքյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի Չարենցի 2/13 հասցեում գտնվող 03-002-0015-0051 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0020 հա մակերեսով ավտոտնակի կառուցման համար տրամադրված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասի օտարման գին սահմանել 2000 ՀՀ դրամ 1քմ-ի համար: |