Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի Արմաշ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-019-0196-0030) 0,55804հա մակերեսով, (ծածկագիր՝ 03-019-0196-0031) 0,4947 հա մակերեսով, (ծածկագիր՝ 03-019-0196-0028) 0,4295 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0,55804 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-019-0196-0030) այլ հողատեսքը։
2. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0,4947 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-019-0196-0031) այլ հողատեսքը։
3. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0,4295 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-019-0196-0028 )այլ հողատեսքը։
4. Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 150000 (մեկ հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
5. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |