Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 33-րդ , 34-րդ հոդվածների դրույթներով, առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով ,հաշվի առնելով որ 14 նոյեմբերի 2023թվականի թիվ 192-Ա որոշման մեջ տեխնիկական սխալի պատճառով վարձակալի փոխարեն լիազոր անձին է տրամադրվել գննման նախապատվության իրավունք,որոշում եմ՝ Արարատ համայնքի ավագանու 14 նոյեմբերի 2023 թվականի «Համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված 0.00319 հա մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 192-Ա որոշման մեջ «Արթուր Յուրիկի Փահլևանյան» բառերը փոխարինել՝ «Սերյոժա Հայրապետյան» բառերով և 192-Ա որոշման 1-ին մասը կարդալ հետևյալ բովանդակությամբ՝
«1.Քաղաքացի՝ Սերյոժա Հայրապետյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ա.Խանջյան փողոց 69/11 հասցեում գտնվող 03-002-0002-0064 կադաստրային ծածկագիրը կրող, 0.00319հա մակերեսով ավտոտնակի կառուցման համար տրամադրված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:»
|