Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգովև հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Ռուբիկի Գրիգորյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0,74651 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարքը իրեն օտարելու մասին. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Քաղաքացի Գագիկ Ռուբիկի Գրիգորյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող, Արարատ համայնքի Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0452-0010 ծածկագիրը կրող, 0,74651 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
Հողամասի օտարման գին սահմանել գործող կադաստրային արժեքի 100% չափով: |