Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Լուսինե Վարդսնյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Լուսինե Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0413-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.26 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝գյուղատնտեսական արտադրական հողատեսքի՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային տնտեսության և սպասարկող օժանդակ շինության կառուցման համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունները փոփոխված է համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |