Այսօր: Կիրակի, 8 Հունիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 60
 

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ․ մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2026թ․ համար հաշվարկվել է 35 711 000 /երեսունհինգ միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար/ ՀՀ դրամի սուբվենցիա։
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի N 36-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով մշակված և համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած 2026թ․ բնապահպանական ծրագրի նախագիծը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Արարատ համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի:
2. Նկատի ունենալով համայնքի համար ծրագրի հույժ կարևորությունը ՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝
1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /դեֆիբրիլյատոր-1 հատ, երակների երևակման սարք-1 հատ, շարժական շտատիվ ներերակային ներարկումների համար 4 կեռիկով-20 հատ, տոնոմետր մեխանիկական-4 հատ, գլյուկոմետր-1 հատ, օտոսկոպ-1 հատ։
2) Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով քաղաք Արարատ, Նոյակերտ, Արարատ, Արմաշ, Սուրենավան, Ուրցաշանջ, Վարդաշատ և Զանգակատուն բնակավայրերում:
3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.88 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner