Այսօր: Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 281
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0795-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2026 թվականի N 0795-Ա

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 03-002-0128-0106 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության>> թիվ 1920-Ն  և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով ,

                                                                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի  Սարալանջի փողոց, 5 հասցեում գտնվող հողամասի տեղազննության արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4,6515 հա հողատարածք:

 2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի  Սարալանջի փողոց, 5 հասցեում գտնվող  «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի չափերի վերաբերյալ կատարել ուղղում՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի /չափագրման (մուտքագրման) ծածկագիր 2026WRMENB/:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի  Սարալանջի փողոց, 5 հասցեում գտնվող  «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության , գործառնական նշանակությամբ արդյունաբերական օբեկտների հողամասը (ծածկագիր 03-002-0128-0106) ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

 4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner