Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 174
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14 ՓԵՏՐՎԱՐ 2023ԹՎԱԿԱՆԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔՒՑ ԵՎ ՕԼԻՄՊՈՍ ԱՄՖԻԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻՑ ՍԵՆՅԱԿՆԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին»33-րդ,34-րդ  հոդվածներով, համայնքի  ավագանու  կանոնակարգով և հիմք ընդունելով Լիլի Գրիգորյանի  դիմումը․

     1.Արարատ համայնքի ավագանու 14 փետրվար 2023թվականի Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքից և «Օլիմպոս» ամֆիթատրոնի շենքից սենյակներ վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 6 որոշման առաջին մասի բ/կետի «Լիլի Գրիգորյան» բառերը փոխարինել «Նարեկ  Հովհաննիսյան Հրայրի  Ա/Ձ» բառերով և առաջին մասի բ/կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

 «բ)Նարեկ Հովհաննիսյան Հրայրի Ա/Ձ-ին  1/մեկ/տարի ժամկետով,ամսական 25000/քսանհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով,յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի,երեքշաբթի և հինգշաբթի օրերին,ժամը 15:00-ից -16:00-ն՝ պարուսուցման նպատակով:»
 2.Համայնքի ղեկավարին՝լուծել Լիլի Գրիգորյանի հետ կնքած վարձակալության պայմանագիրը և կնքել նոր վարձակալության պայմանագիր Նարեկ Հովհաննիսյան Հրայրի Ա/Ձ-ի հետ:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

                                                                                                                                                                                                


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner