Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի , քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039 ծածկագիրը կրող հողամասից 0․20000հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0039 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․20000հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 0․20000հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, քաղաք Արարատ, 23 հողամաս /ծածկագիր 03011JEGGFEB/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։