|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մարտի 2023 թվականի N 479-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈԻՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ հոդվածով ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2023թ. փետրվարի 14-ի թիվ 2 հերթական նիստի թիվ 14 որոշումը և Արարատի համայնքապետարանում 2023թ. մարտի 30-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արձանագրությունը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 2․35616հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր 03-015-0025-0114) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2023թ. մարտի 30-ին կայացած վարձակալության մրցույթում առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված Վահան Սահակի Կիրակոսյանին ՝ 40․643 /քառասուն հազար վեց հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով: 2.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված Վահան Կիրակոսյանին՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր: 3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|