Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Վաչիկ Մուշեղի Գաբրիելյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 2,0 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը իրեն օտարելու մասին. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Քաղաքացի Վաչիկ Մուշեղի Գաբրիելյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող, Արարատ համայնքի Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0204-0014 ծածկագիրը կրող 2,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2. Հողամասի օտարման գին սահմանել գործող կադաստրային արժեքի 100% չափով: |