|       Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,    ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Վաչիկ Մուշեղի Գաբրիելյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 2,0 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը իրեն օտարելու մասին.         ԱՐԱՐԱՏ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ           ՈՐՈՇՈւՄ Է`  1.    Քաղաքացի Վաչիկ Մուշեղի Գաբրիելյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող, Արարատ համայնքի Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0204-0014 ծածկագիրը կրող 2,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.    Հողամասի օտարման գին սահմանել գործող կադաստրային արժեքի 100% չափով:  |