Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 223
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետիԱրարատ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 

1. Արարատի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի կազմում ընդգկված վարչական բնակավայրերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների մինչև 2019 թվականը ներառյալ համայնքային սեփականություն համարվող արխիվացման ենթակա արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես պետական սեփականություն։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել արխիվացման ենթակա արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես պետական սեփականություն, փոխանցելու գործընթացը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner