Այսօր: Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0794-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2026 թվականի N 0794-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.04213հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 16.8քմ մակերեսով բնակելի տունը, 10.2քմ մառանը, 45.3քմ օժանդակ շինությունը և 2.5քմ զուգարանը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝

1. Արարատ համայնքի, քաղաք Արարատ, Մուրացանի փողոց, 2/5 հասցեում ինքնակամ կառուցված 16.8քմ մակերեսով բնակելի տան, 10.2քմ մակերեսով մառանի, 45.3քմ մակերեսով օժանդակ շինության և 2.5քմ մակերեսով զուգարանի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:

2. Վերը նշված ինքնակամ կառուցված 16.8քմ մակերեսով բնակելի տունը, 10.2քմ մակերեսով մառանը, 45.3քմ մակերեսով օժանդակ շինությունը և 2.5քմ մակերեսով զուգարանը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված շինությունների և դրանցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026MTMPVW):

3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 16.8քմ մակերեսով բնակելի տանը, 10.2քմ մակերեսով մառանը, 45.3քմ մակերեսով օժանդակ շինությանը, 2.5քմ մակերեսով զուգարանին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.04213 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, Մուրացանի փողոց 2/5 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 030117URK4MH):

4. 16.8քմ մակերեսով բնակելի տանը, 10.2քմ մակերեսով մառանը, 45.3քմ մակերեսով օժանդակ շինությանը, 2.5քմ մակերեսով զուգարանը և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.04213 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝  Գրիգոր Արտեմի Արթենյանին:

6.  ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝

ա/ 16.8քմ բնակելի տան օտարման գին սահմանել  16..8քմ x 1422դրամ = 23 890դրամ

բ/ 10.2քմ մառանի օտարման գին սահմանել                10.2քմ x 1422դրամ = 14 504դրամ

գ/ 45.3քմ օժանդակ շինության օտարման գին սահմանել   45.3քմ x 1422դրամ = 64 417դրամ

դ/ 2.5քմ զուգարանի օտարման գին սահմանել   2.5քմ x 1422դրամ = 3 555դրամ

ե/ 421.3 քմ հողի օտարման գին սահմանել   421.3 x 1878դրամ = 791 201դրամ

ընդամենը՝ 897 567դրամ

7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:

8.  Գրիգոր Արտեմի Արթենյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:

9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner