Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26 և գյուղ Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26/1 հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Էմին Լևոնի Նազարյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Էմին Լևոնի Նազարյանի սեփականությունը հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 03-086-0036-0021 և 03-086-0036-0037) Արարատ համայնք, Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26 և Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26/1 հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, Սուրենավան, Ա․Բակունցի փողոց 26 հողամաս/ հասցեի որոշման ծածկագիր՝ 03112LZSV63J/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: