01.01.2026թ. դրությամբ Սուրեն Վահանի Թահմազյանը / ՀԾՀ՝ 2007710587, գ. Սուրենավան,Շահումյան փ., տ.31/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 72 975/յոթանասուներկու հազար ինը հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 57 510/հիսունյոթ հազար հինգ հարյուր տասը/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 15 465/տասնհինգ հազար չորս հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ, ինչպես նաև՝ 211 944 /երկու հարյուր տասնմեկ հազար ինը հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ ապառք, որից ՝ հարկ 142 219 /հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր տասնինը/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 69 725/վաթսունինը հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Սուրեն Վահանի Թահմազյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004133/ գանձել 72 975/յոթանասուներկու հազար ինը հարյուր յոթանասունհինգ/ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2.Քաղաքացի Սուրեն Վահանի Թահմազյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425119030/ գանձել 211 944/երկու հարյուր տասնմեկ հազար ինը հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: