Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 229
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1363-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 1363-Ա

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության « Հողային օրենսգրքի » 80-րդ  հոդվածով ու « Տեղական  ինքնակառավարման մասին »  Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին  կետի 3-րդ ենթակետի  դրույթներով և հիմք ընդունելով Արարատ  համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբեի 12-ին կայացած թիվ 8 հերթական նիստի «Արարատ համայնքի Արարատ քաղաքի 24 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0207 կադաստրային ծածկագիրը կրող 0.8182 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 92-Ա,«Արարատ համայնքի Արարատ քաղաքի 23 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0205 կադաստրային ծածկագիրը կրող 0.2 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 97-Ա որոշումները,հաշվի առնելով  Արարատի համայնքապետարանում 2025թ. հոկտեմբերի 20-ին կայացած վարձակալության մրցույթի թիվ 20,21 արձանագրություները,որոշում եմ՝ 

1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի 24 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 0.8182 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-002-0039-0207) համապատասխան շահագործելու նպատակով, 99 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հոկտեմբերի 20-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ «Շին Տրավերտին» ՍՊԸ-ին ՝ 307300 /երեք հարյուր յոթ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Արարատ համայնքի Արարատ քաղաքի 23 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 0.2 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-002-0039-0205) համապատասխան շահագործելու նպատակով, 99 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հոկտեմբերի 20-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Էլինա Բաղիշի Գրիգորյանին ՝ 75110 /յոթանասունհինգ հազար մեկ հարյուր տաս/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner