Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-13052026-03-0154 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Որոշման նախաբանում և 1-ին կետում «բնակելի կառուցապատման» բառակապակցությունը փոխարինել «խառը կառուցապատման» բառակապակցությունով:
2. Որոշման 3-րդ կետից հետո ավելացնել 4-րդ կետ հետևյալ բովանդակությանբ.
«4. Վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի խառը կառուցապատումից՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:»
3. Որոշման 4-ից 8-րդ կետերը թվագրել նոր հերթականությամբ համապատասխանաբար 5-ից 9-րդ կետեր:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: