Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս.Սպանդարյան 7/10 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-002-0011-0178/ 0.002 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ենթակա Է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով Արարատ քաղաքի Ս.Սպանդարյան 7/10 հասցեում , գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 03-002-0011-0178 կադաստրային ծածկագիրը կրող 0.002 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը տրամադրել վարձակալությամբ: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |