Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով՝ Արարատ համայնքի, Արարատ քաղաքում գտնվող անշարժ գույքի պետական գրանցման նպատակով.ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի ք. Արարատ Ս. Շահումյան փ. 64 և Ս. Շահումյան փ. 62/2 հասցեներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0003-0114 և 03-002-0003-0148 ծածկագրերը կրող, 0.35545 հա և 0.12399 հա մակերեսով հողամասերի միավորման պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արտաշատ 2 սպասարկման գրասենյակի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 25 000/քսանհինգ հազար / ՀՀ դրամ իրավունքի գրանցում և պետտուրք` 1000/մեկ հազար / ՀՀ դրամ 900005016176 հաշվեհամարին:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ փոխանցումը կատարել բյուջեով նախատեսված 0161.52 «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում» ծրագրի 4823 «Պարտադիր վճարներ» և 4822 «Այլ հարկեր ու տուրքեր» հոդվածներով նախատեսված ծախսերից: