Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Ավշար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0618-0001 ծածկագիրը կրող հողամասից 0.00580հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0618-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0.00580 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: