Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-013-0553-0001 ծածկագիրը կրող 7,07983 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-013-0553-0001 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 7,07983 հա մակերեսով այլ հողատեսքը: 2. Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5-ի չափով, մասնակցության վճա՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5 չափով: 3. Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |