Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Պարույր Սևակ բնակավայրում գտնվող, 03-078-0001-0003 ծածկագիրը կրող հողամասից 0․09058 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Պարույր Սևակ բնակավայրում գտնվող, 03-078-0001-0003 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․09058հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 0․09058հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գ.Պարույր Սևակ, 1-ին փողոց, 23 հողամաս /ծածկագիր 03102T8ZZUWK/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։