Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 211
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 174-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  33-րդ , 34-րդ հոդվածների դրույթներով,հիմք ընդունելով Արարատի մարզպետի 29.11.2023 թվականի թիվ 05//07109-2023 գրությունը,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,ավագանին որոշում է.

Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 24-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված 0.0020 հա մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 174-Ա որոշման հղման մեջ «Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ»բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ» բառերով և 174-Ա որոշման հղումը կարդալ հետևյալ բովանդակությամբ՝

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Հայրապետի Օրդաքյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0.0020 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ավտոտնակի կառուցման համար տրամադրված 03-002-0015-0051 կադաստրային ծածկագիրը կրող հողամասը  իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է՝»

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner