Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով , Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի »18-րդ հոդվածի 3-րդ , 56-րդ հոդվածի 5-րդ , 66-րդ հոդվածի 4-րդ կետով , ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Դավիթ Գաբրիելի Հովսեփյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 1.76475 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը իրեն օտարելու մասին. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է ՝
1.Քաղաքացի՝ Դավիթ Գաբրիելի Հովսեփյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում գտնվող 03-078-0105-0084 ծածկագիրը կրող 1.76475 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2.Հողամասի օտարման գին սահմանել գործող կադաստրային արժեքի 100 % չափով:
3.Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում : |