Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ԳՆԴԱՍԱՐ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը,համայնքի ավագանին որոշում է՝
1.Արարատ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակությանհողերից.
· 03-043-0102-0001 ծածկագիրը կրող,370.29805հա արոտավայր
· 03-043-0129-0001 ծածկագիրը կրող,217.07հա արոտավայր
· 03-043-0101-0034 ծածկագիրը կրող,236.935հա արոտավայր
· 03-043-0099-0001 ծածկագիրը կրող,177.9699հա արոտավայր
· 03-043-0135-0004 ծածկագիրը կրող,26.26716հա արոտավայր
· 03-043-0133-0001 ծածկագիրը կրող,173.84465հա արոտավայր
· 03-043-0330-0002 ծածկագիրը կրող,9.96593հա արոտավայր
· 03-043-0364-0001 ծածկագիրը կրող,29.02հա այլ հողատեսք
· 03-043-0115-0110 ծածկագիրը կրող,4.86221հա ջրային
սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրեու «ԳՆԴԱՍԱՐ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 1 հեկտարի համար 800 /ութ հարյուր/ ՀՀ դրամի չափով:
3.Սույն որոշումից բխող գործառույթները իրականացնել օրենքով սահմանված կարգով: