Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի,<<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել համայնք Արարատ, գ․Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0100-0036 ծածկագիրը կրող /վկայական՝ 01082025-03-0042/ անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայրի տարածքում գտնվող, 03-015-0100-0036 ծածկագիրը կրող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի և հաշվառել որպես երկու գույքային միավոր, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2. Առանձնացվող մաս 1-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Թումանյան փողոց, 17 բնակելի տուն հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03022RUH6HUN/:
3. Մնացած գույքային միավորին` մաս 2-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք,Արարատ, Թումանյան փողոց 17/1 հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03022AVMSSKG):
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: