Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով,Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Արարատ համայնքի Արարատ և Պարույր Սևակ բնակավայրերի ջրահեռացման համակարգի կառուցում և Արարատ բնակավայրի ջրահեռացման կոլեկտորի վերակառուցում» ծրագրի հայտ ներկայացնելու։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|