Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայր, Խանջյան փողոց 34 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Արտակ Ալեքսեյի Գրիգորյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, քաղաք Արարատ բնակավայրի, Խանջյան փողոց 34 հասցեում գտնվող, 03-002-0021-0060 ծածկագիրը կրող, քաղաքացի Արտակ Ալեքսեյի Գրիգորյանին սեփականության իրավունքվ պատկանող 0.08785հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված շինությունները (բնակելի տուն՝ 61.86քմ, ծածկ՝ 23.40քմ և պարիսպ 16.81քմ) ճանաչել օրինական (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2026F58XPC):
2. Առաջարկել քաղաքացուն՝ կատարել վճարներ` ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 13-րդ և 16-րդ կետով սահմանված արժեքների համաձայն`
ա/ բնակելի տան օրինականացման գին սահմանել՝ 61.86քմ x 1422 դրամ = 87 965դրամ
բ/ ծածկի օրինականացման գին սահմանել՝ 23.40քմ x 1422 դրամ = 33 275դրամ
գ/պարսպի օրինականացման գին սահմանել՝ 16.81քմ x 1422դրամ =23 904դրամ
ընդամենը՝ 145 144դրամ
3. Օրինականացման համար սահմանված վճարը 60օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: