Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 11-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Արարատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանող կարգի» 4-րդ մասի, ինչպես նաև հաշվի առնելով Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի դիմումը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝
1․Թույլատրել համայնքի ղեկավարին Մասյացոտնի թեմի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցուն հատկացնել ֆինանսական աջակցություն՝ տարեկան 600000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |