Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Պարույր Սեվակ բնակավայրի 5-րդ փոփոց 1/1 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-078-0009-0038/համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.04848 հա մակերեսով այլ հողատեսքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է՝ 1.Աճուրդ-վաճառքով օտարել Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 5-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-078-0009-0038 կադաստրային ծածկագիրը կրող 0.04848 հա մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողատեսքը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 400 ՀՀ դրամ 1 քմ-ի համար,նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ-վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |