|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2025 թվականի N 745-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 1920-Ն և 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետիՙ Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2022թվականի հոկտեմբերի 12-ի թիվ114 որոշման համաձայն
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Արարատ համայնքի Ավշար բնակավայրի կադաստրային քարտեզի 03-013-0561-0096 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրել արտադրական արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի:
- Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել Արարատ համայնքի գ. Ավշար հասցեն /հսցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր /:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|