Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2024 թվականի մայիսի 21-ին Արարատ համայնքի Արարատ բնակավայրում «Մար Գրուպ 1» ՍՊԸ-ի կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը,Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն « Մար Գրուպ 1» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող Ջարդիչ Տեսակավորող Կայանքի /ՋՏԿ/ կառուցման աշխատանքներին: |