Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Մեսրոպ Բագրատի Արսենյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Մեսրոպ Բագրատի Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող,Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող 03-002-0050-0013 կադաստրային ծածկագիրը կրող 0.052 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի,իսկ գործառնական նշանակությունը՝գյուղատնտեսական արտադրականի,պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |