|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հունիսի 2025 թվականի N 71-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, հաշվի առնելով ավագանու անդամ Սամվել Վարդանյանի դիմումը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2022թվականի հունվարի 19-ի «Արարատ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին» N 3 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություն՝ 1) Որոշման 1-ին կետի 1․4 ենթակետում ավելացնել «Գեղամ Սինանյան» բառակապակցությունը և ասյուհետ որոշման 1-ին կետի 1․4 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «1․4 Իրավական, առողջապահության, խնամակալության եվ հոգաբարձության հարցերի մշտական գործող հանձնաժողով․ Ասպրամ Խաչատրյան Անի Առաքելյան Ռիմա Հարությունյան Գեղամ Սինանյան»։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -13 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -6 ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐՈ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՉԻԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|