Այսօր: Երկուշաբթի, 18 Մայիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 289
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 068
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001թ․ մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2027թ․ համար հաշվարկվել է 22 808 100 /քսաներկու միլիոն ութ հարյուր ութ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամի սուբվենցիա։ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի N 8-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով մշակված և համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած 2027թ․ բնապահպանական ծրագրի նախագիծը՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հաստատել Արարատ համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի:
2. Նկատի ունենալով համայնքի համար ծրագրի հույժ կարևորությունը ՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝
1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /ավտոմոտ հեմատոլոգիական վերլուծիչ-1 հատ, մեզի վերլուծիչ-1 հատ, հիվանդի խնամքի մոնիտոր-3 հատ, տոնոմետր մեխանիկական-3 հատ, գլյուկոմետր-2 հատ, մանկական պուլսօքսիմետր-2 հատ, օտոսկոպ-1 հատ/։
2) Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով քաղաք Արարատ, Նոյակերտ, Արարատ, Արմաշ, Սուրենավան, Ուրցաշանջ, Վարդաշատ և Զանգակատուն բնակավայրերում:
3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(22.07 Կբ)
(653.28 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner