«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001թ․ մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2027թ․ համար հաշվարկվել է 22 808 100 /քսաներկու միլիոն ութ հարյուր ութ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամի սուբվենցիա։ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի N 8-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով մշակված և համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած 2027թ․ բնապահպանական ծրագրի նախագիծը՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հաստատել Արարատ համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի: 2. Նկատի ունենալով համայնքի համար ծրագրի հույժ կարևորությունը ՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝ 1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /ավտոմոտ հեմատոլոգիական վերլուծիչ-1 հատ, մեզի վերլուծիչ-1 հատ, հիվանդի խնամքի մոնիտոր-3 հատ, տոնոմետր մեխանիկական-3 հատ, գլյուկոմետր-2 հատ, մանկական պուլսօքսիմետր-2 հատ, օտոսկոպ-1 հատ/։ 2) Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով քաղաք Արարատ, Նոյակերտ, Արարատ, Արմաշ, Սուրենավան, Ուրցաշանջ, Վարդաշատ և Զանգակատուն բնակավայրերում: 3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ: |