Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0450-0053 ծածկագիրը կրող հողամասից 2.0հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը՝ N 2/փ-41. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0450-0053 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 2.0հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամաս՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: