Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00242հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 24․2քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, ՈԿՖ բանավան թաղամաս, 9 հասցեի հարակից մասում գտնվող 0,00242հա մակերեսով խառը կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 24․2քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023CWMYQ4):
3.Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 24.2քմ մակերեսով ավտոտնակին և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00242հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 9/17 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 030113YDE9FP):
4.24.2քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00242հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Էդվարդ Վանիկի Գրիգորյանին:
5.ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ավտոտնակի օտարման գին սահմանել 24.2քմ x 1422դրամ = 34 420 դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 24.2քմ x 1878դրամ =45 450դրամ
ընդամենը՝ 79 870դրամ
6.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվումենտվյալմիավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7.Էդվարդ Վանիկի Գրիգորյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: