Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 525-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2025 թվականի N 525-Ա

ԾԱԾԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Բագրատ Մաթևոսյանի դիմումը՝ Արարատ համայնք, գ.Զանգակատուն, Պ․Սևակի փողոց, 2-րդ  նրբանցք, 6 հասցեում գտնվող, իրեն պատկանող ծածկի և բնակելի նշանակության հողամասի զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,01456հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծածկը դրա կառուցման և սպասարկման համար հատկացված 0,002հա հողամասը, հատկացվածից ավել օգտագործվող 0,01256հա մակերեսով հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, իսկ հողատարածքի վրա առկա շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել քաղաքացի Բագրատ Թելմանի Մաթևոսյանի /ծնված 1959թ./սեփականության իրավունքը Արարատ համայնք, գ.Զանգակատուն, Պ․Սևակի փողոց, 2-րդ նրբանցք, 6 հասցեում գտնվող ծածկի/կառուցված  1989թ-ին/ և կառուցման և սպասարկման համար հատկացված 0,002հա մակերեսով հողամասի ու կից ավել օգտագործվող 0,01256հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, անհատույց տրամադրվող, սահմանազատված հողամասի նկատմամբ՝ համաձայն կից հատակագծի;
2.Արարատ համայնքի գ. Զանգակատուն բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ գույքին տրամադրել հասցե Արարատ համայնքի, գ.Զանգակատուն, Պ․Սևակի փողոց, 2-րդ նրբանցք, 6 (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03062F4HM3CT):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner