Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԼԵՎԻԿ ՎԱՍԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 181-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով, 34-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և  հաշվի առնելով ,որ 03-002-0063-0026 ծածկագրով հողամասը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Լեվիկ Վասակի Միքայելյանին և Մարիամ Իվանի Միքայելյանին համայնքի ավագանին որոշում է.

Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի թիվ 181-Ա որոշումը շարադրել հետյալ նոր խմբագրությամբ.
«Քաղաքացի Լևիկ Վասակի Միքայելյանը և Մարիամ Իվանի Միքայելյանը Արարատ համայնք, քաղաք Արարատ ՈԿՖ բանավան հասցեում /ծածկագիր՝ 03-002-0063-0026 / ունեն համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող 0,0895 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածք և վրան գտնվող ավտոտեխսպասարկման տեղամաս։ Նշված շինությանը կից, դիմային ճակատին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացիները դիմել են համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, հասարակական շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրենց օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Լևիկ Վասակի Միքայելյանին և Մարիամ Իվանի Միքայելյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող,03-002-0063-0026 ծածկագիրը կրող 0,0895 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0405 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0063-0040/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,ավագանին որոշում է՝

Բավարարել քաղաքացիներ՝ Լևիկ Վասակի Միքայելյանի և Մարիամ Իվանի Միքայելյանի խնդրանքը և Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայր, ՈԿՖ թաղամաս հասցեում գտնվող, իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող հասարակական  կառուցապատման հողատարածքին հարակից 0,0405հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասը, 1քմ-ի համար 2000 ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրանց՝ Լևիկ Վասակի Միքայելյանին և Մարիամ Իվանի Միքայելյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։
3.Պարտավորեցնել քաղաքացիներին՝  տարածքում շինարարական կամ բարեկարգման  աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։ »


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner