Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.042223հա մակերեսով ջրային նպատակային նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 40.73քմ մակերեսով պահակատունը, 100.95քմ ձկան ջրավազանը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, Արմաշ բնակավայրում Արարատ, ինքնակամ կառուցված 40.73քմ մակերեսով շինության (պահակատուն) և 100.95քմ ձկան ջրավազանի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված 40.73քմ մակերեսով շինությունը (պահակատուն) և 100.95քմ ձկան ջրավազանը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026CMWGC73):
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 40.73քմ մակերեսով շինությանը (պահակատուն) և 100.95քմ ձկան ջրավազանին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.042223 հա մակերեսով հողամասին և շինություններին տրամադրել հասցե՝ Արարատ, 27 հողամաս (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03042ECPCPGW):
4. 40.73քմ մակերեսով շինությանը (պահակատուն), 100.95քմ ձկան ջրավազանը և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.042223 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Լարիսա Ազատի Ադիլխանյանին:
5. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ շինության (պահակատուն) տան օտարման գին սահմանել 40.73քմ x 1748դրամ = 71 196դրամ
բ/ ձկան ջրավազանի օտարման գին սահմանել 100.95քմ x 1748դրամ = 176 461դրամ
գ/ հողի օտարման գին սահմանել 422.23քմ x 514.8 =217 364դրամ
ընդամենը՝ 465 021դրամ
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7. Լարիսա Ազատի Ադիլխանյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: