Այսօր: Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 481
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 089
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
«ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒԹԵՐՈՐԴ ԵՎ «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 123-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է.

1․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից թույլատրել`
1) «Արարատ համայնքի Արարատ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել ութերորդ խումբ։
2) «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել երկրորդ խումբ։
2․ Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի «Արարատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքները, աշխատակիցների քանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2026 թվականի համար հաստատելու մասին» N 123-Ա որոշման Հավելված 6-ում և Հավելված 10-ում ավելացնել դաստիարակի և դաստիարակի օգնականի 1-ական հաստիք՝ ըստ սահմանված դրույքաչափերի։
3․ Հաստատել՝
1) «Արարատ համայնքի Արարատ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը՝ համաձայն կից Հավելված 1-ի։
2) «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը՝ համաձայն կից Հավելված 2-ի։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(684.42 Կբ)
(529.39 Կբ)
(519.12 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner