Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1․2026 թվականի սեպտեմբերի 1-ից թույլատրել «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել երկրորդ խումբ։
2․ Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի «Արարատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքները, աշխատակիցների քանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2026 թվականի համար հաստատելու մասին» N 123-Ա որոշման Հավելված 10-ում ավելացնել դաստիարակի և դաստիարակի օգնականի 1-ական հաստիք՝ ըստ սահմանված դրույքաչափերի։
3․Հաստատել «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը՝ համաձայն կից Հավելված 1-ի։
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ |