Համար | 6 | Ամսաթիվ | 01/10/2024 16:00 |
Վարող | ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ | Վայր | Համայնքի ղեկավարի աշխատասենյակում |
Մասնակիցներ | ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԿԱՐԵՆ ՔԵՆԴՐՋՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱԿՈԲՅԱՆ, ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՇՈՒՇԱՆ ԽԱՆՈՅԱՆ, ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԱՐԳԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՆԻ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ, ՀՈՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԼՅՈՒԴՎԻԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ, ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ |
Տեսակ | ՀԵՐԹԱԿԱՆ | Նկարագրություն * | ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Բովանդակություն * |
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց համայնքի սեփական եկամուտների 3-րդ եռամսյակում հավաքագրման ցուցանիշներին և համայնքի տարածքում իրականացվող բոլոր շինարարական աշխատանքների ընթացքին։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր նաև առաջիկայում նախատեսված աշնանային ծառատունկի և պլանավորված շաբաթօրյակի վերաբերյալ հարցեր։
Խոսվեց նաև աշխատանքային շրջայցերի ընթացքում շինհրապարակումներում դիտարկված բոլոր այն խնդիրների մասին, որոնք օպերատիվ ձևով կարգավորումների ընթացք են ստացել և գտնվելու են ամենօրյա վերահսկողության տակ։
Ավարտին, աշխատակազմի բաժինների պետերի կողմից նույնպես զեկուցվեցին կատարված աշխատանքները, որից հետո տեղի ունեցավ քննարկում և արդյունքների գնահատում։ 1․ Ամփոփվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարված և կատարվելիք աշխատանքները։ 2․ 2024թվականի համար նախատեսված հիմնական աշխատանքները մոտեցել են ավարտին, մրցութային փուլում է գտնվում Արարատ գյուղի խմելեւ ջրագծի կառուցումը։ 3․ 01․10․2024թ․ դրությամբ համայնքի գանձումները կազմել են 86%, որը գոհացուցիչ արդյունք չէ։ 4․ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՈԿՖ բանավանի մաքարման կայանի կառուցումը։ 5․ Գազի և լուսավորության ծրագրերը 2025թվականի համար հաստատված են։ 6․ Տանիքների վերանորոգման ծրագրերը պատրաստ են ներկայացնելու փորձաքննության։
|